Ամենահարուստ երիտասարդ միլիարդատերերը (լուսանկարներ)
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի անունների վարկանիշային ցուցակը: Նրանց մեծ մասը երիտասարդ գործարարներ են:
Forbes-ի խմբագրության հիթ-շքերթում առաջին տեղը զբաղեցնում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը: 29-ամյա ինտերնետային գործարարի եկամուտը պետական տվյալներով կազմում է 17.5 մլրդ դոլար: Հասարակության բազմաթիվ աղջիկների երազանքն է ամուսնանալ Ցուկենբերգի հետ: Բայց Ցուկենբերգն արդեն ունի իր սերը, որի անունը Պրիսցիլլա է:
Միակ իգական սեռի ներկայացուցիչը, որը զբաղեցնում է աշխարհի միլիարդատերերի ցուցակում իր պատվավոր տեղը՝ Յան Հուեյնն է: Նրա կարողությունը, պաշտոնական տվյալներով, կազմում է 4.5 մլրդ դոլար: Բացի այդ, նա հանդիիսանում է նաև չինական զարգացման գործակալություններից մեկի տիրուհին: Սակայն, չնայած այս ահռելի հարստությանը, այնուամենայնիվ, ո՛չ Հուեյնը, ո՛չ նրա հայրը, չեն կենտրոնանում ունեցվածքի վրա: Ի դեպ, նա վերջերս տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հայտաարվեց որպես ամենահարուստ չինացի կին:
Թոփ 10 –ի 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցնում են 2 ՏՏ մասնագետներ՝ Դաստին Մասկովիցը և Էդուարդո Սավարին: Դաստինի կարողությունը կազմում է 3.5 մլրդ դոլար, իսկ Էդուարդոյինը՝ 2 մլրդ դոլար: Տղաները մինչ այդ աշխատել են Ցուկենբերգի հետ: 7-րդ տեղը զբաղեցնում է Շոն Փաուերը, որը ևս մինչ այդ աշխատել է Ցուկենբերգի հետ: Սակայն ներկայումս երիտասարդի մոտ կան միայն վենչուրային հետաքրքրություններ: