Ժիրինովսկին կրկին խոսել է Ղարաբաղի՝ Ռուսաստանին միանալու մասին
«Մենք պատրաստ ենք ճանաչել ցանկացած տարածք, որտեղ ժողովուրդը կքվեարկի կամ կմիանա Ռուսաստանին: Եթե Ղարաբաղը ցանկանա միանալ Ռուսաստանին, ապա կճանաչենք»,- ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Նրա խոսքով` ավտոնոմ հանրապետություններն իրավունք են ունեցել մնալ ԽՍՀՄ-ի կազմում:
«Սանկցիաները մեզ միայն օգուտ են տալիս, մենք ստեղծում ենք մեր վճարային համակարգը»,- ասել է Ժիրինովսկին:
Նշենք, որ սա Ժիրինովսկու` Ղարաբաղի վերաբերյալ առաջին հայտարարությունը չէ: Նա հայտարարել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի: Դա, բնականաբար, բացասական արձագանքի էր արժանացել Ադրբեջանի կողմից:
.