Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ...

«Ասում են՝ դժբախտությունը թերևս լավ դպրոց է: Բայց երջանկությունն էլ լավագույն համալսարանն է». Ալեքսանդր Պուշկին

Ալեքսանդր Պուշկինը XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն
ներկայացուցիչն է, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիրը:
Նրա ստեղծագործությունը համաշխարհային գրականության լավագույն էջերից է:

 

Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվականական տոհմից: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–17 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում, գրել առաջին բանաստեղծությունները: 1817–20 թթ-ին աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքին («Արզամաս», «Կանաչ լամպ» գրական խմբակներ), ձեռք բերել գրական համբավ:

 


Պուշկինի աշխարհայացքի ձևավորման համար որոշիչ դեր են ունեցել ռուս ժողովրդի հաղթանակը 1812 թ-ի Հայրենական պատերազմում և 1810-ական թվականների կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը: «Ազատություն» (1817 թ.), «Գյուղը» (1817 թ.), «Չաադաևին» (1818 թ.) և այլ բանաստեղծություններում փառաբանել է ազատությունը, նշավակել բռնությունը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան աքսորել է Ռուսաստանի հարավ (Եկատերինոսլավ, Կովկաս, Ղրիմ, Քիշնև, Օդեսա), որտեղ մնացել է 4 տարի (1820–24 թթ.):

 

Ստեղծագործական առումով դա պուշկինյան ռոմանտիզմի ծաղկման շրջանն է. գրել է «հարավային պոեմները»՝ «Կովկասի գերին» (1820–21 թթ.), «Ավազակ եղբայրները» (1821–22 թթ.), «Բախչիսարայի շատրվանը» (1823 թ.), «Գնչուներ» (1824 թ.) և այլ գործեր, որոնց ուժեղ ու հպարտ հերոսները հակադրվում են իրականությանը, պայքարում անհատի և հասարակության ազատության ու իրավունքների համար:


1824–26 թթ-ին Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում՝ տեղական իշխանության մշտական հսկողության տակ: Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824 թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825 թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր, որտեղ վերջնականապես անցում է կատարել ռեալիզմին, ստեղծել կյանքի օբյեկտիվ, իրական պատկերը, բազմակողմանի, հանգամանքների թելադրանքով գործող ու զարգացող բնավորություններ, պատմական անհատներին և նրանց արարքները բնութագրել աշխատավոր մարդու տեսանկյունից:


Աքսորավայրում իմանալով դեկաբրիստների աքսորի և 5 ղեկավարների մահապատժի մասին՝ Պուշկինը, հավատարիմ իր ազատասիրական գաղափարներին, համարձակորեն նրանց հղել է չափածո ուղերձ՝ «Ի Սիբիր» (1827 թ.):

 


1825–30-ական թվականների ստեղծագործությունները Պուշկինի հանճարի բարձրագույն արտահայտությունն են: 1830 թ-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքում («բոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ, այդ թվում՝ «փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտը և Սալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին» և այլն, որոնք առաջնակարգ տեղ ունեն ռուսական դրամատուրգիայի և հոգեբանական ռեալիզմի պատմության մեջ: Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31 թթ.) չափածո վեպը, որը, Բելինսկու բնորոշմամբ, ռուսական կյանքի գեղարվեստական հանրագիտարան է: Վեպում անհատի հակամարտությունն իրականության հետ և նրա հոգեկան դրաման ներկայացված են 1810–20-ական թվականների հասարակական կյանքի համայնապատկերում: Հանձին վեպի հերոսուհի Տատյանայի՝ Պուշկինն ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը:


Պետրոս I Մեծ ցարի կյանքին ու գործունեությանը, նրա մեծ բարեփոխումներին են նվիրված «Պոլտավա» (1828 թ.), «Պղնձե հեծյալը» (1833 թ.) պոեմները, «Պետրոս Մեծի սևամորթը» (1827 թ.) անավարտ վեպը, «Պետրոսի պատմությունը» (1835 թ.) աշխատասիրությունը: «Պղնձե հեծյալը» գրողի ամենաբարդ և խորիմաստ երկերից է. փառաբանելով Պետրոս Մեծի գործունեության պատմական նշանակությունը՝ Պուշկինը միաժամանակ ցույց է տվել համապետական շահերի ու «փոքր մարդու» իրավունքների հակասությունը, որից և ծնվում է պոեմի հերոսի՝ Եվգենիի ողբերգությունը:

 


1830-ական թվականներին Պուշկինը հաճախ է դիմել գեղարվեստական արձակին՝ դառնալով ռուս ռեալիստական արձակի սկզբնավորողը. գրել է «Բելկինի պատմվածքները» (1830 թ.), «Պիկովայա դամա» (1833 թ.) վիպակը, «Դուբրովսկի» (1832–33 թթ.), «Կապիտանի աղջիկը» (1833–36 թթ.) վեպերը, «Պուգաչովի պատմություն» (1833 թ.) ուսումնասիրությունը և այլ երկեր:

 

Պուշկինը բազմիցս անդրադարձել է ժողովրդական բանահյուսության սյուժեներին ու կերպարներին, մշակել դրանք՝ ստեղծելով կատարյալ գործեր: Հիշարժան են «Ռուսլան և Լյուդմիլա» ռոմանտիկական պոեմը (1820 թ.), «Տերտերն ու իր Բալդի ծառան» (1830 թ.), «Սալթան թագավորի հեքիաթը» (1831 թ.), «Քնած դշխուհին և յոթ քաջերը» (1833 թ.), «Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին» (1833 թ., հայերեն՝ 1884 թ-ին՝ «Ոսկե ձկնիկ» վերնագրով) չափածո հեքիաթները և այլ ստեղծագործություններ, որտեղ, հարազատ մնալով բանահյուսության ոճական ու ժանրային յուրահատկություններին, արտացոլել է ռուս ժողովրդի կենցաղը, աշխարհընկալումն ու մտածելակերպը:

 


Ռուսական գրականության առաջավոր ուժերը համախմբելու և պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում ստեղծելու նպատակով «Լիտերատուրնայա գազետա» թերթում և իր հիմնադրած «Սովրեմեննիկ» (1836 թ.) ամսագրում Պուշկինը հանդես է եկել հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներով:

 


Կյանքի վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և ի վերջո դարձել է դրանց զոհը: 1837 թ-ի հունվարի 27-ին ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել:


Պուշկինի երկերը թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Նրա ստեղծագործությունը մշտապես ռուս և համաշխարհային գրականության ուշադրության կենտրոնում է: Պուշկինագիտությունը ռուս գրականության ամենաընդգրկուն ճյուղերից է և իր զարգացման բոլոր փուլերում պայմանավորվել է ազգային գրականության, պատմության, տեսության կարևորագույն հանգուցային հարցերով:


Պուշկինի ստեղծագործությունների հիման վրա նկարահանել են կինոնկարներ («Պիկովայա դամա», 1910, 1916 և 1982 թթ., «Եվգենի Օնեգին», 1911 և 1958 թթ., «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», 1943, 1966 և 1984 թթ., «Կապիտանի աղջիկը», 1959 թ., «Ռուսլան և Լյուդմիլա», 1972 թ., «Բորիս Գոդունով», 1986 թ., «Օնեգին», 2000 թ., և այլն), գրել են օպերաներ («Ռուսլան և Լյուդմիլա», 1842 թ., «Ջրահարսը», 1856 թ., «Բորիս Գոդունով», 1869 թ., «Պիկովայա դամա», 1891 թ., «Ոսկե աքաղաղը», 1908 թ., «Դուբրովսկի», 1984 թ., և այլն) ու բալետներ («Կովկասի գերին», 1823 և 1938 թթ., «Բախչիսարայի շատրվանը», 1934 թ., «Պղնձե հեծյալը», 1949 թ., և այլն), ստեղծել են կերպարվեստի գործեր:

 


Պուշկինի կապերը հայ իրականության հետ խորն են ու բազմազան: 1829 թ-ին նա եղել է Հայաստանում, որի մասին մանրամասն գրել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1835 թ.) գրքում: Նրա գրեթե բոլոր գեղարվեստական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն (հաճախ՝ մի քանի թարգմանությամբ): 1850-ական թվականներին և հետագայում նրա երկերից թարգմանել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Աթաբեկ Խնկոյանը, XX դարի առաջին քառորդում՝ Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ, որոնց ստեղծագործություններում արտահայտվել է Պուշկինի ազդեցությունը: Հյութեղ լեզվով ու վառ պատկերներով հատկապես աչքի են ընկնում Հովհաննես Թումանյանի թարգմանությունները, որոնք բնագրի ոգու և ոճի ճշգրիտ վերարտադրման հրաշալի օրինակներ են:


Պուշկինյան թեմաներով նկարներ են ստեղծել Հովհաննես Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, հայկական թատրոնում բեմադրվել են «Բորիս Գոդունով», «Ժլատ ասպետը», «Քարե հյուրը», «Մոցարտը և Սալիերին» և այլ գործեր:


Պուշկինի անունով կոչվել են քաղաքներ, գյուղեր, փողոցներ, դպրոցներ ՌԴ-ում և այլ երկրներում: Պուշկինի անվան թանգարաններ և տուն-թանգարաններ են գործում ՌԴ Պուշկին, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և այլ քաղաքներում:


Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում կան Պուշկինի անունը կրող դպրոցներ, փողոցներ, պուրակներ, գյուղ (Պուշկինո՝ Լոռու մարզում), լեռնանցք (Բազումի լեռնաշղթայում), որտեղ Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դին սայլով տեղափոխող խմբին:
Երևանում' Պուշկինի անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

 

Նշենք, որ Պուշկինը կյանքից հեռացավ այս օրը ՝ փետրվարի 10 (հունվարի 29)-ին, 1837 թվականին:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1552
Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan