Երբ հայերը, ռուսները և հրեաները լքեցին Բաքուն՝ ստեղծվեց դատարկություն. ադրբեջանցի պատգամավոր
Այն բանից հետո, ինչ հայերը, ռուսները և հրեաները լքեցին Բաքուն՝ Ղարաբաղից եկած ադրբեջանցիները ոչնչացրին քաղաքը: Այս մասին «ANS» հեռուստաըկերությամբ ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էթիբար Հուսեյնովը:
Ինչպես հայտնում է Minval.az-ը, իր ելույթում պատգամավորը նշել է, որ Բաքվում մշակութային մթնոլորտը վատթարացել է ադրբեջանցի փախստականների պատճառով, որոնք Բաքու են ժամանել Ղարաբաղից:
Պատգամավորը նշել է, որ այն բանից հետո, երբ հայերը, ռուսները և հրեաները լքեցին Բաքուն՝ ստեղծվեց դատարկություն:
Հիշեցնենք, որ 1990 հունվարի 13-ին, երբ Բաքվում ապրում էր ոչ պակաս քան 35 հազար հայ, այդ ժամանակ սկսվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր: Նախապես կազմվել էր բնակարանների ցանկ, որտեղ բնակվում էին հայեր և նրանք այդ ցուցակով հերթով գնում էին հայերի տուն և դաժանաբար նրանց սպանում :
Ինչպես գրել էր գեներալ Լեբեդը, հայերի հետ միժամանակ սպանվել էին նաև լեզգիների, օսերի և վրացիներ: Բացի այդ բռնության ալիք բարձրացավ նաև ռուս բնակչության դեմ: Սովետական հատուկ ջոկատայինները հայտնաբերել էին ջրամբար, որը ամբողջությամբ լցված էր հայերի և ռուսների դիով: