Ադրբեջանի բանակի զինվորներն ավելի շատ մահանում են ինքանսպանությունից, քան սահմանում իրականացրած ծառայությունից
Տարվա սկզբին Ադրբեջանական բանակում զինվորներն ավելի շատ մահացել են ինքնասպանությունից, քան՝ սահմանում իրականացրած ծառայությունից: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ այս տարվա սկզբին Ադրբեջանի բանակը ունեցել է 17 զոհ, որոնցից 5-ը զոհվել են մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, 12-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, 6-ը կատարել են ինքնասպանություն՝ կախվել են կամ կրակել են իրենք իրենց վրա, 3-ը մահացել են ՃՏՊ-ի հետևանքով և 3-ը՝ հիվանդությունից:
Եվս 25 մարդ հաշվետու ժամանակաշրջանում վիրավորվել են կամ ստացել վնասվածքներ: Բացի այդ, իբրև թե նրանցից 2-ը վիրավորվել էին մեր բաց թողած կրակոցից, իսկ 2-ը՝ պայթել ականների վրա:
Հ.Գ. Ադրբեջանական կայքի նման հաղորդագրութունը զարմանալի է, քանզի, ելնելով ադրբեջանաան կողմի հակահայկական վարած քաղաքականությունից, պետք է որ հակառակ հայտարարությունը դիտվեր, օրինակ, որ բոլոր զոհերը հայկական կողմի գնդակից են եղել... Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե ոչ բոլոր, ապա որոշ ադրբեջանական կայքեր պահպանում են օբյեկտիվությունը: