Նկատվում է օֆշորային գոտիներից կատարվող ներդրումների աճ` օտարերկրյա ներդրումների նվազման ֆոնի ներքո
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013 թվականին՝ 2012-ի համեմատՀայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։
Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող «օտարերկրյա ներդրումները»։
Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ եկել էր 86 մլն դոլար, ապա 2013-ին՝ արդեն 121 միլիոն դոլար։ Ընդհանուր ներդրումներում օֆշորայինները անցած տարի կազմել են 20 տոկոս՝ 2012-ի 11 տոկոսի դիմաց։ Դժվար չէ կռահել, որ օֆշորներից իրականացվող «ներդրումները» կեղտոտ ևկասկածելի ծագում ունեցող, հիմնականում ՀՀ պաշտոնյաների և օլիգարխների ստվերային փողերն են։
Մյուս՝ գրեթե բոլոր երկրներից օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում նվազել են»։
Առավել մանրամասն` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: