Ստամբուլում մունիցիպալ ընտրությունների ժամանակ Femen ակտիվիստները մերկացել են՝ այդ կերպ դեմ դուրս գալով Էրդողանին (տեսանյութ)
Femen-ի երկու ակտիվիստ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ստամբուլում տեղի ունցեցած մունիցիպալ ընտրությունների դեմ, որտեղ պետք է քվեարկեր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Life News-ը:
Փոխանցվում է, որ կիսամերկ աղջիկները իրենց մարմնի վրա գրել էին «Վատ Էրդողան», այդ կերպ նրանք իրենց բողոք էին արտահայտում Թուրքիայում YouTube-ի և Twitter-ի արգելափակման որոշմանը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել ակտիվիստներին:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Տեսանյութը՝ այստեղ: