Մահապատիժ Իրանում
Այսօր Իրանի Քերմանշահ քաղաքում մահապատժի է ենթարկվել 4 մարդ: Նրանցից մեկը մեղադրվում էր բռնաբարության, իսկ մնացած երեքը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառման ու վաճառքի մեջ:
Հոկտեմբեր-նոյեմբերին թմրանյութերի ապօրինի շրջանառման ու վաճառքի մեղադրանքով Իրանում մահապատժի է ենթարկվել 20 մարդ: Արտասահմանյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրանում մահապատժի է ենթարկվել 488 մարդ: