Էրդողանը հայտարարել է, որ իր կուսակցությունը հաղթել է տեղական ընտրություններում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին հայտնում է russian.rt-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, թե Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է լքել քաղաքականությունը, եթե իշխող կուսակցությունը չհաղթի մունիցիպալ ընտրություններում:
«Հայտարարում եմ ուղիղ և բաց, եթե Արդարության և զարգացման կուսակցությունը ընտրություններում չլինի առաջինը, ապա ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից»,- ասել է Էրդողանը: