Ջոն Լենոնի նամակը վաճառվել է 53 հազար ֆունտ ստեռլինգով
«Բիթլզի» նախկին անդամ, 20-րդ դարի երաժշտության լեգենդ Ջոն Լենոնի կողմից պրոդյուսեր Ֆիլ Սփեքթորին գրված նամակը օնլայն-աճուրդի ժամանակ վաճառվել է 53.000 ֆունտով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն' հղում անելով NME-ին:
Նամակը երաժշտի կողմից գրվել է Նյու Յորքում «Կորցրած հանգստյան օրերի» ժամանակ 1973-ից 1975թթ. միջև ընկած ժամանակահատվածում, երբ «Բիթլզի» նախկին անդամը որոշ ժամանակով բաժանվել էր իր կնոջից' Յոկո Օնոից:
Լենոնը Ֆիլ Սփեքթորին ուղղված «Մեզի մասին» վերնագրված հաղորդագրությունը գրել էր կարմիր թանաքով: Նամակում երաժիշտը մեղադրում էր The Who խմբի թմբկահար Քիթ Մունին և վոկալիստ Հարրի Նիլսոնին ձայնագրման վահանակի վրա միզելու համար:
«Լիվերպուլյան քառյակի» նախկին մասնակցի զայրույթը Ֆիլ Սփեքթորին էր ուղղված, քանի որ այդ ժամանակ նա հանդես էր եկել Հարրի Նիլսոնի պրոդյուսերի դերում:
Դեպքից հետո, Լենոնը նամակը նվիրել էր «Pussy Cats», «Rock 'n' Roll» և «Walls and Bridges» ալբոմների վրա աշխատած կիթառահար Ջեսս Էդ Դևիսին: