Հարձակում տարեց հայ կանանց վրա
Ինչպես փոխանցում է թուրքական Hurriyet-ը՝ դեկտեմբերի 28-ին, անհայտ անձի կողմից սպանված Մարիցա Քյուչուքի տան հարևանությամբ գտնվող խանութում երեկ գիշերը գողություն է կատարվել։ Հանցագործը խանութում գտնվող երկաթե սեյֆի վրա գրություն է թողել. «Եթե վերցնեի, լավ կլիներ, քանի որ ինձ գումար էր անհրաժեշտ։ Մի քանի իր վերցրեցի։ Սպանողը ես եմ»։
Նշենք, որ դեկտեմբերից Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց վրա։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից, իսկ մյուս դեպքում փորձ է արվել առևանգել հայ կնոջը։