Արդյո՞ք ՌԴ չեղյալ կհամարի Կարսի և Մոսկվայի պայմանագրերը` Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետ կապված (լուսանկարներ)
Այսօր Թուրքիայի F-16 Ռազմաօդային ուժերի կործանիչները ստիպել են սիրիական Аirbus А-320-ին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում՝ կասկածելով, որ ռազմական տեխնիկա են տեղափոխում: Ինքնաթիռում, որը «Վնուկովո» օդանավակայանից պետք է շարժվեր Դամասկոս` եղել է 35 մարդ: Այս մասին հայտնում է ifodiano.livejournal.com-ը:
Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիան ռազմական ուժով սպառնում է և ստիպում Ռուսաստանից թռչող ինքնաթիռին վայրէջք կատարել:
Ոչ ստույգ տվյալներով, որոնց պետք է շատ զգուշ վերաբերվել, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան Ռուսաստանը կփորձի չեղյալ հայտարարել Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, որի արդյունքում Թուրքիան կկորցնի իր տարածքների 30%-ը:
Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին։ Թուրքիայի կողմից բանակցություններին մասնակցում էր պայմանագրի ստորագրման համար 1921 թվականի փետրվարին Մոսկվա ժամանած Յուսուֆ Քեմալ բեյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Բեքիր Սամի բեյը:
Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը և Համառուսաստանյան գործադիր կոմիտեի անդամ Ջելալ-Էդդին Կորկմասովը:
Բանակցություններում Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից' փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։