Ադրբեջանի բանակի զինվորը կրակել է ինքն իր վրա
Ադրբեջանի բանակի զինվորը կրակել է ինքն իր վրա: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Դեպքը տեղի է ունեցել N զորամասում, որտեղ Ռախիդ Սատար օղլու Ասկերովը ինքն իրեն վիրավորել է տաբելային ատրճանակով: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ադրբեջանի ՊՆ-ից հաստատել են այս լուրը:
Փոխանցվում է, որ Ռախիդ Սատար օղլու Ասկերովը զորակոչվել է Շամկիրի շրջանից: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: