Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը բարելավվել է և նա արդեն սկսել է ինքնուրույն քայլել
Շնորհիվ Նյու Յորքի բժիշկների Ժաննա Ֆրիսկեն օր օրի իրեն ավելի լավ է զգում: Այս մասին հայտնում է Paparazzi-ի կայքը:
Հայտնի է, որ նրա առողջական վիճակը բարելավվել է և նա արդեն սկսել է ինքնուրույն քայլել, սակայն տեսողությունը չի վերականգվել: Բժիշկները հայտնել են, որ Ժաննայի մոտ տեսողությունը կվերականգնվի աստիճանաբար, երբ ուղեղի քաղցկեղը սկսի փոքրանալ:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է ուղեղի քաղցկեղով: