Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է ԱՄՆ-ից սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ
ԱՄՆ-ը պետք է Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառի: Այս մասին հայտարարել է ադրեջանցի պատգամավորը, գրում է Trend.az-ը:
Հայտարարության մեջ նաև խոսվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին: Մասնավորապես՝ պատգամավորի խոսքով, օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի. « Արդեն 24 տարի Ադրբեջանի տարածքները օկուպացված են Հայաստանի կողմից, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ հայտնվեցին փախստականի կարգավիճակում: ԼՂՀ-ի կոնֆլիկտը գտնվում է սառած վիճակում, սակայն այն ևս ուշդրության կարիք ունի»:
Պատգամավորը պահանջում է ԱՄՆ-ի կոնգրեսից օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ:
Նա նաև կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականություն վարելը և գնահատել իրականն ու արժեքավորը, որոնք հիմք կարող են հանդիսանալ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի համար, որպեսզի նրանք առավել հանգամանլից ուսումնասիրեն ադրբեջանական տարածքներն ու պատմությունը: