Հայերի կողմից իրականացված ցեղասպանությունները չեն արժանացել միջազգային հանրության համապատասխան ուշադրությանը. Ադրբեջանի օմբուդսմեն
«Ադրբեջանցիների նկատմամբ 1918 թվականի և մինչև հիմա իրականացված ցեղասպանությունները չեն արժանացել միջազգային հանրության համապատասխան գնահատանքին»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովան:
Վերջինս ելույթ է ունեցել մարտի 31-ին` Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով օմբուդսմենի պաշտոնական կայքին:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ 19-րդ դարի սկզբին հայերը հաստատվել են Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում և մի շարք այլ վայրերում: Օմբուդսմենի խոսքով` այդ ամենը դեռ միջազգայյին հանրության կողմից համապատասխան արձագանքի չի արժանացել:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի միջազգային հանրությանը իրազեկենք հայերի ագրեսիվ քաղաքականության վերեբերյալ», - ասել է նա: