Ադրբեջանական կողմը հերքում է, որ երեկ կրակ են արձակել մեր դիքերի ուղղությամբ. հերթական հեքիաթը
Ադրբեջանական կողմը հերքում է, որ երեկ՝ մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան կողմում տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ կրակ են արձակել, որի արդյունքում զոհվել է մեր զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Մասնավորապես՝ նրանք կեղծ լուրեր են տարածում համացանցով, որ իբրև թե Հայաստանի Զինված ուժերում տիրում է քաոս և բռնապետություն: Նրանք հայտնում են, որ իբրև թե Արայիկ Ռոմիկի Բաբայանը զոհվել է հայկական կողմում առաջացած վիճաբանության պատճառով: