ԻԻՀ նախագահը միասնության կոչ է արել
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-ին այցելել է Աֆղանստան: Նա Նովրուզ տոնի առիթով Աֆղանստանում ունեցած ելույթի ժամանակ տարածաշրջանի երկրներին միասնության կոչեր է արել: BBC-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահը նաև հաջողություններ է մաղթել Աֆղանստանին առաջիկայում սպասվող ընտրությունների ժամանակ:
Կոչ է արել, որպեսզի հստակ կերպով կազմակերպվի երկրի պաշտպանության ապահովման հարցը: Իր հայտարարության մեջ նախագահը նշել է նաև, որ տարածաշրջանի երկրները կարող են նպաստել մշակութային միասնության հետագա զանրգացմանը:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Նովրուզի տոնակատարություններից բացի՝ Քաբուլում կանցկացվի Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի և Տաջիկստանի նախագահների քառակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկրների միջև կապերի զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: