YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի ԱԳՆ քննարկում է հնարավոր ներխուժումը Սիրիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անբարոյական, ոչ արժանահավատ և անազնիվ» է անվանել YouTube-ում հայտնված տեսանյութը, որտեղ երկրի ԱԳՆ քննարկում է հնարավոր ներխուժումը Սիրիա: Այս մասին հայտնում է Anadolu գործակալութունը:
Թուրքիայի հեռահաղորդակցության դեպարտամենտը հինգաշբթի օրը արգելափակել էր YouTube-ը, երբ մի քանի ժամ առաջ այնտեղ հայտնվել էր Թուրքիայի անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման տեսագրությունը, որտեղ քննարկում են հնարավոր ներխուժումը Սիրիա:
«Երեկ ինչ-որ բան տեղադրվել է YouTube-ում: ԱԳՆ-ի հանդիպման ժամանակ քննարկվել է ազգային անվտանգությունը՝ կապված Սիրիայում Սուլեյման շահի շիրիմի հետ: Նույնիսկ դա է հայտնվել YouTube-ում: Դա անբարոյական, ցածր և անարգ է: Մենք անպայման կգտնենք նրանց որջը»,- հայտարարել է Էրդողանը: