Միք Ջագգերի ընկերուհին նրան է կտակել իր ամբողջ ունեցվածքը
Դիզայներ Լորեն Սքոթը, ով անցած շաբաթ ինքնասպանություն էր գործել, իր ամբողջ ունեցվածքը կտակել է իր ընկերոջը` լեգենդար Ռոլլինգ Սթոունսի երգիչ Միք Ջագգերին, ում հետ նրանք հանդիպել էին ավելի քան տասը տարի: Այդ մասին ասվում է նրա կտակի մեջ, որի կրկնօրինակը կարդացել է ամերիիկյան ամսագրերից մեկը: Այս մասին գրում է Ռամբլերը:
Փաստաթղթի համաձայն ` միակ ժառանգորդը կստանա բնակարան Նյու Յորքում, որը արժե ութ միլիոն դոլար, ինչպես նաև թանկարժեք զարդեր, ավտոմեքենաներ, կահույք և այլ անձնական իրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիոն դոլար:
Կտակում ընդգծված է, որ Լորենը իր եղբորը և քրոջը ոչինչ չի թողնում: Թե երբ է փաստաթուղթը կազմվել, չի հաղորդվում: