Էյքոնը բացատրել է , թե ինչու այլևս չի համագործակցում Լեդի Գագայի հետ
Ամերիկացի պրոդյուսեր և կատարող Էյքոնը պատմել է, թե ինչու է նա դադարել համագործակցել Լեդի Գագայի հետ, այն ժամանակ, երբ վերջինիս կարիերան բարձրակետին էր: "Poker Face" հիթի կատարողը, ով իր կարիերան սկսել է 2008 թվականին, համագործակցում էր «Kon Live» ընկերության հետ, որ պատկանում է Էյքոնին: Այս մասին գրում է Ռամբլերը:
Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում երգիչը ասել է. «Ես խաղից դուրս եկա այն ժամանակ, երբ ամեն ինչ եռում էր: Դա բիզնես է. պետք է ստեղծել աստղ, որին հետո հնարավոր լինի վաճառել»:
«Երբ մենք հասանք բարձրակետին, ես հասկացա, որ այդ ժողովրդականությունը ոչ մի տեղ չի կորի: Չկային պատճառներ, որպեսզի նահանջեի, սակայն ես վաճառեցի պրոյեկտի իմ մասը, քանի դեռ ուշ չի»,- հավելել է երգիչը:
Երբ հաղորդավարը հայտնեց, որ Լեդի Գագայի վերջին ալբոմի վաճառքի քանակը զիջում է նախորդ ալբոմներին, Էյքոնը պատասխանեց. «Ահա թե ինչու ես վաճառեցի իմ բաժինը»: