Թատերական գործիչը ստանում է 40-ից 50 հազար դրամ, այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի հավաքարարի աշխատավարձը 200 000 դրամ է
«Թատերական գործիչների թիվը 1 300 է ընդամենը, այսինքն, եթե ամեն մեկի համար 30 հազար դրամ ավելի հատկացվի, դա ավելի քիչ գումար կկազմի, քան որ Գյուղնախարարությունը խորհրդատվություն է տալիս, թե ինչպես բեղմնավորել կովին, կամ մեկ լիտր կաթ ավելի ստանալ, և սրանք զուտ խոսքեր չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը : Նրա խոսքով թատերական գործիչը ստանում է 40-ից 50 հազար դրամ, այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի հավաքարարի աշխատավարձը 200 000 դրամ է։
Թատերագետը նշեց նաև, որ գլխավոր անհանգստությունը «Թատրոնի մասին» օրենքի բացակայությունն է։ Թատրոնը շատ կաշկանդված է, որովհետև ղեկավարում է տնօրենը և ոչ թե գեղարվեստական ղեկավարը։
Բացի այդ՝ խնդիր է հանդիսանում նաև հայ թատրոնում «ազգային դեմքի բացակայությունը», քանի որ դերասաններից շատերը քամահրական վերաբերմունք ունեն հայ դրամատուրգիայի նկատմամբ՝ լինի դասական, թե ժամանակից։
Լևոն Մութաֆյանի խոսքով` փոխանակ առաջ գնանք, հետ ենք գնում: