Թուրքիայի դատարանը չեղյալ է հայտարարել է «Twitter» սոցիալական ցանցի արգելափակումը
Թուրքիայի դատարանը չեղյալ է հայտարարել «Twitter» սոցիալական ցանցի արգելափակումը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով «Hurriyet Daily News»-ին:
Փոխանցվում է, որ այս որոշումը ընդունել է Անկարայի 15-րդ վարչական դատարանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում մարտի 20-ի լույս 21-ի գիշերը արգելափակվել է Twitter սոցիալական կայքը: Արգելափակումն իրականացրել է BTK–ն՝ Թուրքիայի պետական հեռահաղորդակցության կարգավորման մարմինը: Այդ ամենը տեղի է ունեցել Էրդողանի այն հայտարարությունից հետո, երբ նա ասել էր, որ իրենք արդեն դատարանից համապատասխան թույլտվությունն ունեն, որպեսզի արգելափակեն Twitter սոցիալական կայքը: