Թուրքիայի իշխանությունները փորձել են ճնշել Պուտինին
Թուրքական սահմանի մոտ Սիրիայի կառավարական ուժերի կողմից ապստամբների գրաված շինության վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, իսկ տասնյակ մարդիկ փախել են: Միակ պատճառն ամենատևական ու ամենաշատ զոհերով «Արաբական գարունն» է՝ Սիրիայի ճգնաժամը: Սիրիական օդուժը Թուրքիայի սահմանից ընդամենը 300 մ հեռավորության վրա երկու ռումբ է գցել ապստամբների շինության վրա:Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Ըստ նրանց բռնության այս ալիքը համընկել է Թուրքիա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ: Ենթադրություններ կան, որ Թուրքիայի իշխանությունները փորձել են ճնշում գործադրել Ռուսաստանի առաջնորդի վրա, որպեսզի այդ երկիրը հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին սատարելուց: Սակայն Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել իր աջակցությունը և զենքի մատակարարումը Միջին Արևելքում իր վերջին դաշնակից՝ Սիրիային: