Հարձակում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը հաստատեց այն լուրը, որ Բագրատյանի՝ Մուրացանի 184 հասցեում գտնվող Էրեբունի վարչական շրջանի շտաբի վրա հարձակում է եղել.
-Առավոտյան հայտնաբերել են շտաբի անդամները, երբ գնացել են շտաբը բացելու, տեսել են, որ պաստառներն ամբողջությամբ պոկված են. սա է ամբողջը, կարծում եմ՝ դա գիշերն է եղել, քանի որ մինչ գիշեր շտաբի աշխատակիցներն այնտեղ են եղել. երևի աշխատակիցների գնալուց հետո է եղել հարձակումը,- նշեց խոսնակը:
Կարինե Հարությունյանը նշեց, որ իրենք դիմել են Ոստիկանություն, իսկ այն հարցին, թե կա՞ն արդեն վարկածներ, թե ով կարող է լինել հարձակման հետևում կանգնած, խոսնակը նշեց, որ իրենք կասկածներ չունեն: