Երեք գրքերի շնորհանդես
Սույն թվականի մարտի 23-ին, Վիրահայոցթեմի «Հայարտուն» կենտրոնի հյուրն էր ԵրևանիցժամանածլրագրողԹաթուլՀակոբյանը: Հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ անկախ լրագրողը սկսեց ներկայացնելով «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի հիմնադիր նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի անդամ Վարդան Օսկանյանը:
Իր խոսքում բանախոսը նշեց, որ վերոհիշյալ հիմնադրամը է հանրության հետ հանդիպումների միջոցով ներկայացնում է նաև կատարած աշխատանքների տարեկան զեկույցը: Այս անգամ այն հրապարակվել է «Հայաստան-2013. Ակնկալիքներիևանակնկալներիտարի» խորագրով: Զեկույցը բաժանվեց ներկաներին:
Այնուհետև լրագրող Հակոբյանը կատարեց Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» գրքի շնորհանդեսը: Սույն գրքում ՀՀ նախկին արտգործնախարարը պատմում է երկրի առաջին դիվանագետի պաշտոնում իրականացրած աշխատանքների մասին, որոնք պարունակում են բանավեճերի, դիվանագիտական մոտեցումների հետաքրքիր պահեր: Բանախոսը դահլիճում տեղ գտած հասարակությանը տեղեկացրեց, որ Վարդան Օսկանյանի գրքում հատուկ գլուխ է հատկացված Հայաստանի Հանրապետության հետ հարևան Վրաստանի վարած քաղաքականությանը, երկրի շրջափակման և մեկուսացման տարիներին իրականացրած գործունեությանը, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ կատարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ,Վրաստանի միջով ապահովելով ՀՀ ելքը արտաքին աշխարհ: