Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Մարտի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևան-Եղեգնաձոր (Մ-2) ավտոճանապարհի 94-րդ կմ-ի մոտ գտնվող «Մոխրոտ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 18 հա, Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին' մոտ 4 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք և մասամբ 300 ծառ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կորյունի փողոցի սկզբնամասում' մոտ 5000 քմ, Կենտրոն թաղամասի թիվ 76 շենքի մոտակայքում' 7000 քմ խոտածածկույթ և 5 ծառ, Չարենցավան քաղաքի Նելտոնյան փողոցի «Ձուլակենտրոն» գործարանի տարածքում' մոտ 1 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում' մոտ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Թոռ գյուղի «Լվիս» կոչվող հանդամասում' մոտ 19 հա, Մալիշկա գյուղի շուկայի մոտակայքում' մոտ 1000 քմ, Գնիշիկ և Խաչիկ գյուղերի միջև ընկած «Թիադարա» կոչվող հանդամասում' մոտ 50 հա, «Նորավանք» տանող ճանապարհի մոտակայքում՝ մոտ 7000 քմ խոտածածկ տարածք:
Երևանի Կուրղինյան փողոցի մոտակայքում' Դալմայի այգիներում, այրվել է մոտ 1000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: