Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը երեխայի են սպասում
Զլմ-ի ուշադրության կենտրոնում հայտնվել են Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը:Խոսակցություններ են պտտվում, որ զույգը երեխայի է սպասում: Հնարավոր է, որ այս անգամ տեղեկությունը ճիշտ լինի:Տեղեկություն տվողը Միլայի և էշթոնի հարազատներից է:
Խոսակցությունների առիթը եղել է այն, որ Միլային տեսել են հոլիվուդյան հղի դերասանուհիների համար հատուկ յոգայի կենտրոնից գուրս գալուց:Նա, ով տեսել է Միլային յոգայի կենտրոնից դուրս գալիս, ասում է, որ Միլան շփոթվում է իրեն տեսնելիս:
Հետաքրքրությունը Միլայի հանդեպ այն է, որ նա վերջին ժամանակներս հանրությանը հայտնվում է հատուկ հագուստով, որը քողարկում է ստամոքսը:
Սակայն, սա առաջին անգամը չէ,որ խոսակցություններ են պտտվում Միլայի հղիության մասին:Խոսակցությունները սկսել են պտտվել, երբ Միլան և Էշթոնը սկսել են հանդիպել:
Հնարավոր է, որ այս անգամ իսկապես հանրությունը կշնորհավորի զույգին:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին զույգը նշանադրվել է: