Սպիտակ ամենագնացը դերասանին ստիպել է փոխել ոճը
Կինոյի և թատրոնի դերասան Անդրեյ Չադովը փոխել է իր ոճը վերջերս գնած սպիտակ ամենագնացի պատճառով:
Նստելով նման շքեղ մեքենայում՝ հարկավոր է 100% Էլեգանտ տեսքով ներկայանալ, կարծում է դերասանը:
«Ես հիմա իմ սպորտային շորերը, վերնաշապիկները, ջինսերը փոխարինում եմ կոստյումներով»,- հայտնել է Անդրեյը 7days.ru-ին :
Դերասանը մինչ այս երթևեկել է միայն սև մեքենայով, սակայն հիմա նրան չի բավականացնում արևն ու դրականը, այդ իսկ պատճառով էլ որոշել է սպիտակ մեքենա գնել: