ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել չարգելափակել հասանելիությունը սոցցանցերում
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել չարգելափակել հասանելիությունը սոցցանցերում: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆի արված հայտարարությանը:
«Մարդիկ իրավունք ունեն ազատ իրենց կարծիքն արտահայտել Facebook-ում և Twitter-ում, և կառավարությունը չպետք է արգելափակի հասանելիությունն այդ ռեսուրսների: Դա նաև վերաբերում է Instagram-ին »,- ասել է Հարֆը Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաման էր տվել արգելափակել Twitter-ը:
«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես բարեխիղճ մարդիկ կարող են պաշտպանել Facebook-ը,Twitter-ը և YouTube-ը»,-հայտարարել էր Էրդողանը: