ՆԱՏՕ-ում ադրբեջանցի սպաների թիվը գնալով աճում է
Ամռանը Ադրբեջանը պլանավորում է մեծացնել ՆԱՏՕ-յում ծառայող իրենց սպաների թիվը: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններում ծառայում է Ադրբեջանի ՊՆ 7 սպա:
Բացի այդ՝ 2014 թ. «Անհատական գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ» ծրագրում նախատեսվում է 9 հարյուր զինվորականների մասնակցություն: Այդ 81 ծրագրերը նախատեսված է անցկացնել արտասահմանյան երկրներում, իսկ 9-ը՝ Ադրբեջանում: