Իլհամ Ալիևը երեկ հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Հաագայում հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ: Այս մասին հայտնում է Trend.az գործակալությունը:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և ԱԷՄԳ-ի միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն, և երկիրը հանդիսանում է հուսալի գործընկեր՝ միջուկային անվտանգության ոլորտում:
Յուկիա Ամանոն նշել է, որ առկա է դրական ներուժ՝ համագործակցության հետագա զարգացման և ռադիոակտիվ թափոնների մաքրման ոլորտում կապերի ընդլայնման համար:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը միջուկային անվտանգության հետ կապված միջոցառումներում ու գագաթնաժողովներում գոհունակություն է առաջացնում: