Իրանը ցանկանում է երկաթգիծ բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Իրանը շարունակում է ջանքեր թափել Հայատանի և Ադրբեջանի միջև տարանցիկ երկաթգիծ բացելու շուրջ: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Իրանի համակարգող խորհրդի ազատ գոտիների և հատուկ տնտեսական տարածաշրջանի խորհրդի քարտուղար՝ Ակբեր Թյուրկանին:
Նրա խոսքով՝ այս նպատակի գործունեությունը կայանում է նրանում, որպեսզի ավելի լավ օգտագործվի տարածաշրջանային տարանցիկ ներուժը:
«Եթե այդ երկաթգիծը բացվի սահմանամերձ երեք տարածքներում, ապա ողջ տարածաշրջանում զարգացումը ավելի արագ տեմպերով կզարգանա: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը հանգեցրել է Ջուղայի տարածաշրջանի տնտեսական անկմանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթգիծը ունի մեծ պոտենցիալ, քանի որ այդ ճանապարհով հնարավոր կլինի դուրս գալ Սև ծով, Ռուսաստան և Եվրոպա»,-ասել է Ակբեր Թյուրկանը: