Անդրեա Բոչելլին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու հետ
Իտալացի տենոր Անդրեա Բոչելին ամուսնացել է վաղեմի ընկերուհու'Վերոնիկա Բերտայի հետ: Նրանք արդեն 12 տարի է հանդիպում են :
Զույգն ամուսնացել է Տոսկանայում, մարտի 23-ին:
Հարսանիքին միայն մասնակցել են հարս ու փեսայի հարազատները:
Զույգը փայլում էր նույնիսկ իր արտաքին տեսքով:
Հիշեցնենք, որ սա Անդրեա Բոչելիի երկրորդ ամուսնությունն է:
Առաջին կնոջից նա երկու որդի ունի.Ամոսը և Մաթթեոն:
Ամուսնալուծությունից հետո տենորը հանդիպում է Վերոնիկայի հետ, ով իտալացի բարիտոն Իվանո Բերտիի դուստրն է:
2012թ. Վերոնիկան դուստր է պարգևել Բոչելիին, անունը՝ Վիրջինիա, գրում է BBC-ն: