Fusion Chair. սառնարանի և դարակի դեր խաղացող տուրիստական աթոռ
Երբ եղանակները տաքանում են օդը թարմանում է և ծաղիկների բույրն է տարածվում: Մարդիկ ավելի շատ են զգում բնության գրկում լինելու կարիքը:
Դիզայներները նույնպես սիրում են հանգստանալ բնության գրկում: Հակառակ դեպքում` ինչո՞ւ նրանք կստեղծեին բացվող-փակվող աթոռների նոր մոդել, որը դառել է իսկական փրկություն զբոսաշրջիկների և բնության սիրահարների համար :
Այդպիսի աթոռներից է, օրինակ, Fusion Chair կոչվող մոդելը, որը կօգնի ոչ միայն հանգստանալ տոթ օրերին, այլև տեղավորել անհրաժեշտ մանրուքները, ինչպես նաև սառեցնել ըմպելիքները:
Տուրիստական աթոռի ունիվերսալ մոդելը կարելի դնել պայուսակի մեջ: Աթոռի մաս կազմող սառնարանում կարելի է դնել քսանչորս պաղպատյա անոթներ խմիչքի համար: Կողքից կարված են փականներով գրպանիկներ: Հակառակ կողմում դիզայներները նախատեսել են բաց դարակները` հանպատրաստից սեղանով: