OneRepublic-ի «Native» ձայնապնակը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով
OneRepublic-ի վերջին «Native» ձայնապնակին անհրաժեշտ եղավ ամբողջ տարի մեկ միլիոն օրինակով վաճառվելու համար: Այս մասին գրում է Ռամբլերը:
Դիսկերի վաճառքների արդյունքների հաշվարկով զբաղվող Media Traffic ընկերության շնորհիվ, հայտնի է դարձել, որ դիսկը կարևոր արդյունքին հասել է վերջին օրերի ընթացքում: Ալբոմը ամերիկյան Billboard 200-ում մեկնարկել է չորրոդ տեղում, ինչպես նաև հայտնվել է տասնյակ հիթշքերթներում, այդ թվում ՝ Ավստրալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում:
Հետաքրքիր է, որ Native ալբոմի մեծ մասը վաճառվել է ԱՄՆ-ում ՝ 550 հազար օրինակ: Վերջին շաբաթվա ընթացքում Ռայան Թեդդերի խմբի աշխատանքը գնել են ավելի քան 19 հազար օրինակ: