Սոֆյա Կոպոլան ցանկանում է ֆիլմ նկարահանել «Ջրահարս»-ի հիման վրա
Ամերիկացի անկախ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և կինոպրոդյուսեր Սոֆյա Կոպոլան բանակցությունների է վարում Universal Pictures և Working Title կինոընկերությունների հետ Հանս Քրիստիան Անդերսոնի հանրաճանաչ հեքիաթի կինոտարբերակի նկարահանման համար:
Խոսքը գնում է «Ջրահարս» հեքիաթի մասին, որի հիման վրա Disney –ը 1989 թվականին նկարահանել էր համանուն մուլտֆիլմ, որը մեծ հաջողություն ունեցավ:
Կոպոլան պլանավորում է անիմացոն ֆիլմը վերածել լիամետրաժ ֆիլմի: Նոր ադապտացիայի սցենարի վրա աշխատում է Քերոլայն Թոմսոնը:
Սակայն Կոպոլան դեռևս հաստատված է չէ որպես ֆիլմի ռեժիսոր, այնպես որ դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվեն ֆիլմի նկարահանումները: