Մել Գիբսոնը որոշել է պայքարել իր աղջկա համար
Հայտնի հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը որոշել է պայքարել իր աղջկա ' Լյուսիայի համար, ում մայրը ազգությամբ ռուս Օքսանա Գրիգորևան է: Դերասանը պատրաստվում է դատարան հասցնել գործը, որպեսզի իրավունք ունենա դաստիարակելու աղջկան:
Արտասահմանյան մամուլը հայտնում է, որ Մել Գիբսոնը և Օքսանան նորից հանդիպելու են, սակայն դատարանում: Այս անգամ պատասխանող կողմը սկանդալային արարքներով հայտնի աստղը չի լինելու, այլ նրա ռուս ընկերուհին: Ասում են, թե Գիբսոնի մեջ արթնացել են հայրական զգացմունքները, և նա որոշել է պայքարել հանուն իր դստեր:
Հայրական իրավունքները վերականգնելու համար նրան անհրաժեշտ է դատարանի որոշումը, քանի որ Լյուսիայի մայրը կտրականապես դեմ է, որ Գիբսոնը մասնակցի աղջկա դաստիարակությանը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Գիբսոնը բաժանվել է ռուս ընկերուհուց 2010 թվականին: Օքսանան մեղադրում էր հոլիվուդյան աստղին իր նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու մեջ: Լյուսիան Գիբսոնի ութերորդ զավակն է: