Էնրիկե Իգլեսիասը ցանկանում է ամուսնանալ Բրիտնի Սփիրսի հետ և սպանել Բեյոնսեին
“What Happens Live” հայտնի շոույի ժամանակ հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասին պրովոկացիոն հանձնարարություն էր տրվել: Նրան տվել են մի քանի երգչուհիների անուններ և խնդրել ասել, թե ներկայացվածներից ով կարող է լինել իր համար կին, իսկ ում կցանկանար սպանել: Այս մասին հայտնում է apelzin.ru-ն:
Ինչպես պարզ դարձավ հաղորդման ժամանակ, իսպանացի երգիչը իր կնոջ կարգավիճակում նախընտրությունը տվել է Բրիտնի Սփիրսին, իսկ Բեյոնսեին նա ցանկացել է սպանել: Իր նման որոշումը և ըտրությունը նա չի ցանկացել մեկնաբանել:
Հիշեցնենք, որ 2011 թվականին նա Սփիրսի հետ պետք է մեկներ համերգային շրջագայության, սակայն որոշ հանգամաների բերումով շրջագայությունը տեղի չունեցավ: