Ժիրինովսկին չի սիրում թուրքերին և ադրբեջանցիներին, քանի որ նստել է Թուրքիայի բանտում. ադրբեջանցի պատգամավորը Ժիրինովսկուն շիզոֆրենիկ է անվանել
«Ժիրինովսկին չունի ո՛չ բարոյականություն, ո՛չ կուլտուրա, քանի որ նա շիզոֆրենիկ է»: Նման հայտարերությամբ է հանդես եկել Ադրբեջանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: Վերջինս նման նման կերպ է արտահայտվել Ադրբեջանի հասցեին հնչեցրած մի շարք արտահայտությունների համար:
Նրա խոսքով` դրա հիմնական բացատրությունը կարող է լինել այն, որ Ժիրինովսկին ԽՄ-ի տարիներին Թուրքիայի բանտում է եղել: Իսկ հետո նաև եղել «persona non qrata»: Դա է հիմնական պատճառը, որ Ժիրինովսկին նման բացասաբար կերպով է արտահայտվում թուրքերի և ադրբեջանցիների հասցեին:
Պատգամավորը բացասաբար է վերաբերվել նաև այն հարցին, որ ադրբեջանական սփյուռքը համապատասխան կերպով չի պատասխանել Ժիրինովսկում:
«Ցավոք սրտի, մեր մարդիկ ոչինչ չեն անում նման վիրավորանքներին համարժեք պատասխան տալու համար»,- հայտարարել է Նովրուզովը: