Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Թուրքիայի կառավարության իրականացրած գործողությունը
Աբդուլլահ Գյուլը՝ Թուրքիայի նախագահը երկրի կառավարությանը մեղադրել է անօրինական գործողությունների իրականացման մեջ: Մեղադրանքը եղել է այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմն արգելափակել է Twitter սոցիալական կայքի հասանելիութունը Թուրքիայի տարածքում:
Hurriyet.com – ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ իրավաբանորեն անհնար է անջատել համացանցը և պլատֆորմները: Գյուլը նաև նշել է, որ երկրից դուրս եկող թվիթերի օգտատերերի քանակը շատացել է այն բանից հետո, երբ մարտի 19–ի լույս 20-ի գիշերը արգելափակվել է Twitter սոցիալական կայքը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր հայտարարության մեջ քննդատաբար է հանդես եկել՝ նշելով, որ չի կարող հասկանալ, թե ինչպես կարող են առաքինի մարդիկ պաշտպանել Facebook–ը, YouTube–ը, Twitter–ը:
Ըստ նրա՝ Թուրքիայում, Եգիպտոսում և Ուկրաինայում տեղի ունեցած անկարգությունների հրահրման պատճառ են հանդիսացել հենց սոցիալական կայքերը: