Մարտի 24-ը` պատմության մեջ
1603 թ. - մահացել է Եղիսաբեթ I-ը, Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ (ծնվ. 1533 թ.)։
1753 թ. - Ռուսական կայսրությունում վերացվեց մահապատիժը:
1802 թ. - անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիկը ստացավ շոգեքարշի առաջին արտոնագիրը:
1882 թ. - Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզ հարուցիչի հայտնաբերման մասին:
1882 թ. - մահացել է Հենրի Լոնգֆելոն, ամերիկյան ռոմանտիկ բանաստեղծ, բանասեր, եվրոպական բանաստեղծների տաղանդավոր թարգմանիչ (ծնվ. 1807 թ.)։
1898 թ. - վաճառվեց առաջին ամերիկյան ավտոմեքենան' «Ուինտոն» մոդելը (1000 ամերիկյան դոլլար):
1949 թ. - առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ ոչ ամերիկյան ֆիլմ, անգլիական «Համլետը», ռեժիսոր և Համլետի դերակատար' Լոուրենս Օլիվիե:
1955 թ. - ԱՄՆ-ում տեղադրվեց առաջին ծովային նավթաշտարակը:
1972 թ. - կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան: