Մարտի 23-ը` պատմության մեջ
1307 թ. - կաթողիկոս է օծվում Կոնստանդին Գ Կեսարացին:
1848 թ. - Հունգարիան հայտարարեց իր անկախությունը Ավստրիայից:
1857 թ. - առաջին վերելակը տեղադրվեց Նյու Յորքում 488 Broadway New York City հասցեում:
1869 թ. - ծնվել է Գալուստ Գյուլբենկյանը, հայ գործարար և բարեգործ (մահ. 1955 թ.):
1876 թ. - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրեց իր ստեղծած էլեկտրական լամպը:
1910 թ. - ծնվել է Ակիրա Կուրոսավան, ճապոնացի նշանավոր ռեժիսոր (մահ. 1998 թ.):
1919 թ. - Միլանում Բենիտո Մուսոլինին հիմնում է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:
1923 թ. - մահացել է Հովհաննես Թումանյանը, հայ մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր, նաև հասարակական գործիչ (ծնվ. 1869թ.):
1956 թ. - հռչակվեց առաջին իսլամական հանրապետությունը' Պակիստանը:
2001 թ. - «Միր» տիեզերական կայանը խորտակվեց Խաղաղ օվկիանոսում Ֆիջի կղզու մոտակայքում: