Հաջորդ անգամ պատասխանն ավելի կոպիտ կլինի. Էրդողանը` սահմանին սիրիական ինքնաթիռի ռմբակոծման մասին
Պաշտոնական Դամասկոսը հերքում է, որ սիրական ինքնաթիռը, որը ռմբակոծվել է Թուրքիայի կողմից`խախտել է սահմանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:
Սիրիայի ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` սահմանային խախտում չի եղել: Կատարվածը պաշտոնական Դամասկոսի կողմից որակվել է որպես ագրեսիա:
Իր հերթին` Թուրքիայի վարչապետ Էրդողանը հաստատել է, որ ինքնաթիռը ռմբակոծվել է Թուրքիայի կողմից, քանի որ ըստ նրա` սահմանային խախտում է եղել:
«Թե ինչու ենք մենք նման բան արել` դա ունի իր տրամաբանական բացատրությունը. սահման է խախտվել: Հաջորդ անգամ պատասխանն ավելի կոպիտ կլինի», - հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ինքնաթիռի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել: