Պաուլո Կոելիո. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
1. Ազատությունը սրտի ուզածը զգալն է՝ չմտածելով ուրիշի կարծիքի մասին
2. Երեխան մեծահասակ մարդուն երեք բան կարող է սովորեցնել. ուրախանալ առանց որևէ պատճառի, միշտ քեզ համար զբաղմունք գտնել և պնդել քո ուզածի վրա:
3. Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը:
4. Ոչ մեկ քեզ չի հիշելու քո մտքերի համար:
5. Որպեսզի ապրել լիարժեք կյանքով, պետք է գտնվել անընդհատ շարժման մեջ, և միայն այդ դեպքում օրերը իրար նման չեն լինի:
6. Սերը դժվար ճանապարհ է: Դժվար, որովհետև այն քեզ կա'մ կհասցնի ամպերին, կա'մ կիջեցնի գետնի տակ:
7. Մի փորձիր լինել խիզախ, երբ բավարար է լինել խելացի:
8. Հումորով մոտեցիր սխալներիդ, բայց այլևս' մի կրկնիր դրանք:
9. Սխալ գործելու վախը մի դուռ է, որը մեզ փակում է միջակության ամրոցում:
10. Մարդը բազում փորձությունների միջով պետք է անցնի, մինչև նրա ճակատագիրն իրականություն կդառնա: