Լեդի Գագայի նոր տեսահոլովակը մեկ օրում դիտել է 1.5 միլիոն մարդ.( տեսանյութ)
LifeStyleԵրեկ ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է իր G.U.Y. երգի տեսահոլովակը: Երգը ARTPOP ալբոմից է:
Աստղի հոլովակի տևողությունը ավելի քան 11 րոպե է: Տեսանյութի ռեժիսորը ինքը Գագան է: Այս մասին գրում է Ռամբլերը:
Թեև տեսահոլովակը համացանցում է հայտնվել միայն երեկ , սակայն արդեն հասցրել է Youtube-ում ավելի քան 1.5 մլն դիտում գրանցել:
Հոլովակի անվանումը՝ G.U.Y., նշանակում է «աղջիկը քո տակ» (girl under you): Նշենք, որ տեսանյութում նկարահանվել են նաեւ «Իսկական տանտիկիններ Բևեռլի Հիլզից» ռեալիթի-շոուի դերասանուհիներ Լիզա Վանդերփամփը, Քայլ Ռիչարդսը, Քիմ Ռիչարդսը եւ Իոլանդա Ֆոսթերը: