Դեպարդիեի պատվերով ստեղծվել է ժամացույցների շարք` «Հպարտ եմ ռուս լինելու համար» անվանումով
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի պատվերով` «լյուքս» դասի ժամացույցներ արտադրող շվեյցարական ընկերություն Cvstos-ը ստեղծել է էքսկլյուզիվ ժամացույցների շարք, որի անվանումն է «Հպարտ եմ ռուս լինելու համար» (Gerard Depardieu Edition «Proud to be Russian»): Այս մասին գրում է Ռամբլերը:
Cvstos-ը հրապարակել է 65-ամայն Դեպարդիեի նկարը , ով այժմ դարձել է ընկերության նոր դեմքը: Նկարում դերասանը կրում է սև բաճկոն` վրան պատկերված երկգլխանի արծիվով, որը կա նաև Ռուսաստանի զինանշանի վրա: Նրա ձեռքին մաքուր ոսկուց պատրաստած ժամացույց է, որի վրա պատկերված ճիշտ նույն արծիվը: