Միք Ջագգերի ընկերուհու հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում
Rolling Stones-ի մենակատար Միք Ջագգերի ընկերուհու հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում: Հայտնի է դարձել, որ հանգուցյալի քրոջը կարգելվի մասնակցել արարողությանը, քանի որ նրանք իրենց հարաբերություններին վերջ էին դրել մի քանի տարի առաջ:
49-ամյա Լոուրեն Սքոտի անկենդան մարմինը իր իսկ բնակարանում հայտնաբերել էին վերջերս: Հետաքննությունը և դատաբժշկական մասնագետները պարզել էին, որ մոդելը ինքնասպություն էր գործել:
E! ինտերնետային լրատվական կայքի տվյալներով` աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտներից մեկի հարսնացուն կհուղարկավորվի Լոս Անջելեսում: Օրը դեռևս հայտնի չէ: Ջագգերը արդեն ժամանել է ԱՄՆ-ի արևմտյան ափ, որպեսզի նախապտրաստվի արարողությանը: Նրա երեխաները նույնպես ժամանել են Լոս Անջելես ` որոշելով աջակցել հորը այդ դժվարին պահին:
Rolling Stones-ն արդեն հայտարարել է համերգային հյուրախաղերը անորոշ ժամանակով հետաձգելու մասին: