Չիպսերը և դրանց վնասակար հատկությունները
1. Չիպսերը ճանաչվել են աշխարհի ամենավնասակար սնունդը:
2. Եթե վառեք չիպսը նա շատ արագ կբռնկվի. պատճառն այն է, որ դրա մակերեսին կա մեծ քանակությամբ ձեթ:
3. Շատ չիպսերի պատրաստման ժամանակ օգտագործում են սոյայի մոդիֆիկացված օսլա, որը հանգեցնում է ավելորդ քաշի ավելացմանը:
4. Այն երեխաների մոտ, ովքեր շատ են սնունդի մեջ օգտագործում չիպսեր, ուղեղի ակտիվությունը ավելի ցածր է: Եվ դա անդառնալի է, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե նույնիսկ այդ երեխաները հետագայում իրենց սննդակարգից բացառում են չիպսերը, իրենց ուղեղի ակտիվությունը չի վերականգնվում: