Թե ով էր Մոնա Լիզայի բնորդուհին
1. Ամենատարածված ու առավել հավանական տարբերակն այն է, որ նկարում պատկերված է ֆլորենտացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի երրորդ կինը՝ Մոնա Լիզա դել Ջոկոնդոն: Ըստ այս տարբերակի՝ Ֆրանչեսկո դել Ջոկոնդոն իրեն տղա պարգևելու կապացությամբ ցանկացել է իր կնոջը նվիրել նրա նկարը: Եթե ուշադիր նայեք նկարին, Մոնա Լիզայի գլխին կա թափանցիկ շղարշ, որը 16-րդ դարում Իտալիայում կրում էին այն կանայք, ովքեր հղի էին կամ նոր էին երեխա ունեցել:
2. Այս նկարը ենթարկել են տարբեր տեսակի ուսումնասիրությունների պարզվել է, որ նկարը 3 շերտ ունի: Դա Վինչին մի քանի անգամ ձևափոխել է նկարը: Պարզվում է, որ նկարի նախնական տարբերակում նա Մոնա Լիզային պատկերել է երեխան գրկին..սակայն տեսնելով, որ երեխան շեղում է ուշադրությունը Մոնա Լիզայից իր վրա, վերափոխել է նկարը և երեխայի տեղը նկարել է ձեռքերը Մոնա Լիզայի: Այդ է պատճառը, որ Ջոկոնդան ունի բավականին խոշոր ձեռքեր:
3. Ըստ մեկ այլ տարբերակի, նկարում պատկերված է կուրտիզանուհի Կրեմոնան, ով եղել է դա Վինչիի մի քանի նկարների բնորդուհին:
4. Ամերիկացի գիտնականները առաջ են քաշել այն վարկածը, որ նկարում պատկերված է հենց ինքը դա Վինչին: Նրանք համակարգչի միջոցով իրականացրել են Ջոկոնդայի և Լեոնարդոյի ինքնանկարի համեմատական վերլուծություն: Ապշեցուցիչ նմանություն են գտել գիտնականները այդ 2 նկարների միջև: Սակայն այս տարբերակի քննադատները որպես փաստարկ բերում են այն, որ ի տարբերություն Միջնադարի այլ նկարիչների, Լեոնարդոն չէր սիրում ինքն իրեն նկարել: